Տնտեսություն

Հայաստանի կառավարությունը ձգտելու է արտադրել նվազագույն գնով էլեկտրաէներգիա

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը ձգտելու է արտադրել նվազագույն գնով էլեկտրաէներգիա

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյաննէներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներինհանձնարարեցՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ Կառավարության աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետությանէներգետիկ համակարգի մինչև2036 թ. զարգացման ուղիները»ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն`նպատակդնելովնվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը:

«Ելնելով դրանից՝ կարևորում ենքտարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը և դրա արդյունքում տարածաշրջանի երկրների հետ էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունների ընդլայնումը», -«Արմենպրես»-իփոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ պետք է հաշվիառնելՀՀտնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի գների փոփոխության տենդենցները,դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր հզորությունների կառուցման ուղղությամբ էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացողլայնածավալ ներդրումները,ինչպես նաև հաշվի առնելովվերականգնվող էներգետիկայի զարգացմանև դրանից բխող` հանրապետության էներգետիկ անկախության ամրապնդման, էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման անհրաժեշտությունը:

«Խոսքը նրա մասին է, որ մենք ժամանակին պետք է ունենանք ծրագիր՝ հասկանալով, թե ինչ հզորությունների կարիք ենք ունենալու, ինչ հնարավորություններ ենք ունենալու արտահանելու, և այդ իսկ առումով կունենանք հստակ ծրագիր ինչպես ենք գնում առաջ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում