Life

Ջոլին եւ Փիթը պայմանավորվել են գաղտնի վարել ապահարզանի գործընթացը

1 րոպեի ընթերցում

Ջոլին եւ Փիթը պայմանավորվել են գաղտնի վարել ապահարզանի գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը պայմանավորվել են այսուհետեւ խիստ գաղտնի վարել ապահարզանի գործընթացը: Փաստաթղթերի քննությունը հանձնարարված Է դատավորին: Այդ մասին, ինչչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, որը վկայակոչում Է Ջոլիի եւ Փիթի հայտարարությունը:

Ջոլին ապահարզանի դիմում Էր ներկայացրել՝ երկյուղելով իր վեց երեխաների անվտանգության համար: Դերասանուհին վկայակոչել Է Փիթի հետ անհաշտելի հակասությունները եւ պահանջում Է երեխաներին մեծացնելու լիակատար ու անբաժանելի իրավունք տրամադրել իրեն: Նա դեմ չԷ, որ հայրը ժամանակ առ ժամանակ հանդիպի նրանց հետ: Մինչդեռ դերասանը պնդում Է երեխաների դաստիարակությանը լիարժեք մասնակցելու իր իրավունքը:

Զույգը միասին ապրել Է 10 տարի եւ ամուսնական դաշն Է կնքել միայն 2014 թվականի օգոստոսի 23-ին: 52-ամյա Փիթը եւ 41-ամյա Ջոլին ունեն վեց երեխա, որոնցից երեքը հոգեզավակներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում