1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 68 տարեկանում մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնից:
Ժենյա Մկրտումյանը ավարտել է Մոսկվայի Լենինի անվան պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, իսկ 1972 թվականին՝Երևանի Սունդուկյանի անվան թատրոնինկից դրամատիկական ստուդիան`Վարդան Աճեմյանիղեկավարությամբ։ Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի էր։
Հեռուստատեսությամբ վարել է «Հեքիաթն է կանչում», «Ռուսաց լեզու» հաղորդումները, խաղացել նաև մի շարք հեռուստատեսային ներկայացումներում։ 2011 թվականին նկարահանվել է«Արմենիա» հեռուստաընկերության«Կարգին սերիալ» հումորային նախագծում, մարմնավորել է Ջեմմայի կերպարը: Նա նաև խաղացել է «Մեր բակը 2»,«Երեք ընկեր», «Տաքսի, էլի լավա», «Ճանապարհին», «Եթե բոլորը», « Շնորհակալություն, հայրիկ» և այլ ֆիլմերում: