Սպասվող լրահոս. 22.12.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 22-ին, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Խորհրդարանում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսում է ստեղծել «Մատենադարան»-ի մասնաճյուղ` «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն: Այս հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Գործադրի նիստից հետո կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպի ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա տարեկան ամփոփիչ ասուլիսին կներկայացնի գերատեսչության 2016 թվականի կատարված աշխատանքները:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը կամփոփի 2016 թվականին իրականացրած աշխատանքներն ու կանդրադառնա առաջիկա անելիքներին:

Փորձագիտական դաշտը քննարկում է դեկտեմբերի 21-ին, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցը: Իրանագետներ Վարդան Ոսկանյանը, Արտյոմ Տոնոյանը, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը կխոսեն թեմայի շուրջ:

Տարին ամփոփում է «Սանիթեք» ընկերությունը: «Սանիթեք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը, «Սանիթեք» ընկերության գործառնական ղեկավար Արգիշտի Տիգրանյանը կխոսեն Երևանում ձնամաքրման, սանմաքրման և աղբահանության աշխատանքների կազմակերպման մասին: Անդրադարձ կկատարվի նաև մինչ այժմ իրականացված աշխատանքներին, ինչպես նաև այս ոլորտում քաղաքային մշակույթի առանձնահատկություններին:

Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի «Տարվա լավագույն մարզիկ» միջոցառումը, որի ժամանակ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի կողմից կպարգևատրվեն տարվա ընթացքում բարձր արդյունքներ ցույց տված մարզիկներն ու մարզիչները, մարզադպրոցների տնօրենների կողմից ևս կլինեն պարգևատրումներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում