Վիգեն Սարգսյանը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգ- բանակը» սպառողական բրենդ չէ, այլ գաղափարախոսություն, որի շուրջ թե իշխանություն, և թե ընդդիմություն պետք է կառուցեն իրենց քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ը, լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` արձագանքելով ՀԱԿ համագումարում «Ազգ-բանակ» հայեցակարգի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին:

«Դեռ ժամանակ կլինի, և Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի որոշ դրույթներին շատ մանրամասն անպայման կանդրադառնամ»,- ասել է Սարգսյանը և նշել, որ խաղաղությունն այժմ անհնար է առանց ուժեղ պաշտպանական համակարգի: Սարգսյանը բացառել է, որ Տեր-Պետրոսյանը հստակ չպատկերացնի դա: «Հենց այն օրինակում, որը նա մեջբերեց, խաղաղասիրական բոլոր նախաձեռնությունները հնարավոր են դառնում այն դեպքում, երբ երկրի պաշտպանական համակարգը բավականաչափ ուժեղ է: «Ազգ-բանակի» գաղափարախոսությունը երկրի ռազմականացման գաղափարախոսություն չէ: Այն ԶՈՒ-ի հնարավորությունները հասարակության և պետության առաջընթացի համար օգտագործելու գաղափարախոսություն է: Իհարկե, կարելի է «Ազգ-բանակը» համարել բրենդ, բայց դա սպառողական բրենդ չէ, դա գաղափարախոսություն է և ցանկացած քաղաքական ուժ պետք է մատնանշի իր գաղափարախոսությունը, որի շուրջ կառուցելու է իր քաղաքականությունը: Մի իրավիճակում, երբ երկիրը պետք է պատրաստ լինի իրեն թելադրվող ռազմական արկածախնդրություններին` պացիֆիզմը լավագույն գործընկերը չէ»,- նկատել է Վիգեն Սարգսյանը` ավելացնելով, որ այդ ֆոնին իր համար շատ զարմանալի էր այն գնահատականը, որ տրվել է մեր հարևան երկրի ղեկավարին, որը համարում է աշխարհի հայությունը Ադրբեջանի թիվ մեկ թշնամի, իսկ Երևանը` պատմական ադրբեջանական հող: Սարգսյանի խոսքով՝ այդ ֆոնին գնահատել նրան որպես պրագմատիկ, ադեկվատ պետական գործիչ, որոշ առումով շեղում է իրականությունից:

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին պնդմանը, թե Հենրիխ Մխիթարյանն այսօր ազգի հպարտության և ուրախության միակ առարկան է, Վիգեն Սարգսյանը հիշեցրել է հպարտանալու այլ օրինակներ ևս` մեր աշխարհահռչակ երաժիշտներին, որոնք գրավում են աշխարհի բեմերը, Օլիմպիական չեմպիոնին և մեդալակիրներին, շախմատիստներին, որոնք տարիներ շարունակ բերում էին Հայաստանին աշխարհի ոսկին, գիտնականներին, որոնց հայտնաբերած տարրերը տեղ են գտնում Մենդելեևի աղյուսակում: «Բայց առաջին հերթին մենք հպարտանում ենք սահմանին կանգնած մեր զինվորով և նրա թիկունքում կանգնած մեր հրամանատարով, սպայով, որոնք իրենց ծանր ծառայությամբ ապահովում են մեր երկրի խաղաղ զարգացումը և առաջընթացը: Եվ ես մեծ հույս ունեմ, որ ՀԱԿ համագումարի պատվիրակները կիսում են մեր այս տեսակետը»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան