«Վեոլիա ջուր» ընկերությունն առաջիկա 15 տարիների ընթացքում իրականացնելու է 37,5 մլրդ դրամի ներդրում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խմելու ջրի միասնական օպերատորը` «Վեոլիա ջուր» ընկերությունն առաջիկա 15 տարիների ընթացքում իրականացնելու է 37,5 մլրդ դրամի ներդրում: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, այդ գումարն ամբողջությամբ ուղղվելու է խմելու ջրի ցանցի վերականգնմանը:

«Սահմանվել է սակագին 1 խմ-ի համար 180 դրամ: Գործող հինգ ընկերությունները` «Երևան ջուր»-ը, «Հայջրմուղկոյուղի»-ն, «Նոր ակունք»-ը, «Լոռի-ջրմուղկոյուղ»-ին, «Շիրակ ջրմուղկոյուղի»-ն դեկտեմբերի 31-ով իրենց լիցենզիան դադարեցնում են, և 2017 թվականի հունվարի 1-ից ամբողջ գործառույթներն անցնում են «Վեոլիա ջուր» ընկերությանը»,-ասաց Արսեն Հարությունյանը:

Արդյո՞ք խմելու ջրի մեկ միասնական օպերատոր ունենալը կնպաստի հանրապետությունում ջրի որակի բարձրացմանը: Հարցին ի պատասխան, Արսեն Հարությունյանը նշեց, որ Հայաստանի խմելու ջուրն աշխարհում լավագույններից է:

«Մենք ունենք միայն որոշ տարածաշրջաններ, որտեղ ջրի խնդիր կա, օրինակ՝ Արմավիրի մարզում: Այնտեղ խմելու ջուրը համարվում է ոչ ամենալավը: Եվ Արմավիրում բնակիչները 1 խմ խմելու ջրի համար վճարում են 202 դրամ, հիմա նոր օպերատորի առկայության պայմաններում վճարելու են 1 խմ-ի համար 180 դրամ: Նոր օպերատորի հետ քննարկվում է այն հարցը, որ կառուցվի այլ ջրագիծ: Արդյունքում ավելի լավ որակի ջուր կհասցվի Արմավիրի մարզ»,-ասաց Արսեն Հարությունյանը:

Խմելու ջրի միասնական օպերատորի սպասարկման տարածքում չի լինելու 570 գյուղ, որտեղ խմելու ջուր ունենալը խնդիր է: Արսեն Հարությունյանը նշեց, որ այդ հարցը պետության ուշադրության կենտրոնում է: Պետությունը նախատեսում է ներդրումներ կատարել:

«Երբ ասում եմ, որ պետությունը նախատեսում է ներդրում կատարել, խոսքը նրա մասին է, որ այդ համայնքներում ջրային ցանցը վերականգնվի ու հանձնվի նոր օպերատորին: Քննարկվում է նաև խնդրի լուծման երկրորդ տարբերակ, նոր օպերատոր բերել այդ համայնքներ»,-ասաց Արսեն Հարությունյանը:

Հայերեն English Русский

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով