Levi’s-ը նոր կյանք է տվել 100-ամյա ջինսերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Levi’s ամերիկյան ընկերությունը տեսանյութ Է նկարահանել 100-ամյա ջինսերի մասին: Հոլովակը հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Անցալ դարում թողարկված մի զույգ աշխատանքային շալվար են գտել Նեւադայի նահանգում հանքագործների ավանի մերձակայքում: Մակնիշի ներկայացուցիչները դրանք անվանել են New Nevada: Ջինսերը մաքրել են փոշուց, ինչից հետո պարզվել Է, որ դրանց վրա պահպանվել են բոլոր դուրգամներն ու կարերը:
Levi's-ը (Levi Strauss & Co.) ձեռնարկատեր Լիվա Սթրոսի կողմից հիմնվել Է 1853 թվականին Սան Ֆրանցիսկոյում: Ընկերությունն առաջինն Է արտոնագրել մետաղե դուրգամները հագուստի վրա (1873 թվականին):
Կարդացեք հոդվածը` Русский