Կարմիր բլուրում կրկին հնագիտական ուսումնասիրություններ են անցկացվելու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության և Պետական Էրմիտաժի միջև Կարմիր Բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ դեկտեմբերի 13-ին համագործակցության համաձայնագիր ստորագրվեց: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։ «Համաձայնագիրը լուրջ բովանդակություն ունի: Նրանում ներառված կետերը հավանության են արժանացել նաև ՀՀ Նախագահի կողմից: Հպարտ եմ, որ շարունակում եմ հորս գործը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդգծեց, որ օրեր առաջ նշվել է Միխայիլ Պիատրովսկու ծննդյան օրը, շնորհավորեց նրան և այդ կապակցությամբ հուշամեդալ շնորհեց:

Խոսելով Կարմիր բլուրի մասին` Պիատրովսկին ասաց, որ ոչինչ մինչև վերջ հնարավոր չէ ուսումնասիրել, և, ինչպես ցույց է տվել Կարմիր բլուրի օրինակը, այն դեռ հնարավոր է հետազոտել, հետաքրքիր արդյունքներ ստանալ: «Նախագահի հետ այսօր քննարկել ենք տարածքը զբոսաշրջային գոտի դարձնելու հարցը»,-նշեց Պիատրովսկին:

Անդրադառնալով համաձայնագրին` ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շեշտեց, որ համագործակցության շերտերն ու եզրերը բազմազան են: «Որպեսզի դրանք միս և արյուն դառնային, նախևառաջ անհրաժեշտ էր ստորագրել այս պայմանագիրը կոնկրետ ժամկետներում աշխատանքներ կատարելու համար: Ներկայումս միայն կարող եմ ասել, որ մենք ստորագրեցինք հաջորդ տարվա ընթացքում տարբեր ուղղություններով` գիտական, մշակութային համագործակցության համաձայնագիր, որն ըստ իս կծառայի հայ մշակույթի հանրահռչակմանը»,-ընդգծեց նախարարը:

Արմեն Ամիրյանի խոսքով`համաձայնագիրը ստորագրվել է մեկ տարվա համար, սակայն այն հնարավոր է երկարաձգել: «Այս պահին տարածքը բարվոք վիճակում չէ. մարդկային բարբարոսության առաջն առնել է պետք: Պեղումներից ստացված նյութը, բնականաբար, կցուցադրվի տարբեր թանգարաններում: Գուցե անգամ տեղում թանգարան կառուցելու հնարավորություն ստեղծվի, ամեն բան կախված է նրանից, թե ինչ գտածոներ կհայտնաբերվեն»,-ասաց մշակույթի նախարարը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի խոսքով` Կարմիր բլուրը 40 հեկտար տարածք է զբաղեցնում, որից պեղված է միայն 4 հեկտարը: «Նրա ութսուն տոկոսը պեղելու հնարավորություն կա: Այնտեղ հայտնաբերված մարդաբանական տվյալներն են կարևոր, մեծահարուստների հետ կապված նյութերը, դամբարանները»,-շեշտեց տնօրենը:

Հայերեն English

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները