Life

Հայկական 3 ֆիլմ հավակնում է արժանանալ «Ոսկե գլոբուսի» մրցանակին

2 րոպեի ընթերցում

Հայկական 3 ֆիլմ հավակնում է արժանանալ «Ոսկե գլոբուսի» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող 3 ֆիլմեր հավակնում են հեղինակավոր «Ոսկե գլոբուս» 74-րդ կինոմրցանակաբաշխության շրջանակում մրցանակի արժանանալ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքը, մրցանակի հավակնող ֆիլմերն են` «Վերջին բնակիչը», «Տաք երկիր, սառը ձմեռ» և «Երկրաշարժ»-ը:

ՌեժիսորՋիվան Ավետիսյանինկարահանած ֆիլմը «Վերջին բնակիչը» ստեղծվել է 5 երկրների համատեղ արտադրությամբ Հայաստան, Լիտվա, Շվեդիա, Լիբանան և ԱՄՆ։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցելԱրցախում՝Խաչմաչգյուղում։ Այն պատմում է 70-ամյա քարտաշի՝ Աբգարի մասին, ովազգամիջյան հակամարտությանարդյունքում գյուղում միայնակ է մնացել և որոնում է իր աղջկան, ով, ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է, թե ինչպես է վայրենացած ամբոխըՍումգայիթում՝ կրակների մեջ, այրում իր ամուսնուն:

Դավիթ Սաֆարյանի«Տաքերկիր,սառըձմեռ»(Hot Country, Cold Winter) ֆիլմը պատմում է շարքային քաղաքացիների կյանքի վրա Խորհրդային Միությանփլուզման բացասական ազդեցության ու ծանր հետևանքների մասին:

Սարիկ Անդրեասյանի«Երկրաշարժ»ֆիլմըպատմում է 1988 թվականի Գյումրիում և Սպիտակում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի մասին: Ֆիլմում բնական աղետի ֆոնին ծավալվում է երկու հերոսների` 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը։ Ճակատագրի դիպվածով` սա նրանց առաջին հանդիպումը չէ. տարիներ առաջ Բերեժնոյի մեղքով Ռոբերտի ծնողները զոհվել էին ավտովթարից։ Կոնստանտինը մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին ապաստան են տվել ազգականները։ Բերեժնոյը վերադառնում է իր ընտանիքի մոտ հենց սարսափելի երկրաշարժի օրը. նրան սպասում են կինը, աղջիկը, որդին և Ռոբերտը, որն այդպես էլ չի ներել նրան։ Ճակատագրի հեգնանքով հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում