Հիպոթեկային շուկան քաղաքացիների համար կդառնա առավել թափանցիկ ու կանխատեսելի
9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման գործընթացին առնչվող օրենսդրական փաթեթով սահմանվումենմիշարքկանոններ,որոնք ուղղվածենhիփոթեքային կրեդիտներ ստացող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մակարդակը բարձրացնելուն և ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահությունն ամրապնդելուն: Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ Արման Ալոյանը«Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացնում է օրենսդրական փաթեթի մանրամասները:
-ՊարոնԱլոյան,կառավարությաննիստում Կենտրոնականբանկիկողմիցներկայացվեց բնակարանային հիփոթեքային կրեդիտավորմանգործընթացինառնչվող օրենսդրականփաթեթ:Նշվումէր,որդրա նպատակն է պաշտպանել հիպոթեքային վարկառուների շահերը:Կխնդրեմ ներկայացնել,թեի՞նչ է դա ենթադրում, ի՞նչ փոփոխություններ են նախատեսված նոր օրինագծով:
-Այսօր օրենքը սահմանում է բնակարանային հիփոթեքի մասին ընդհանուր դրույթներ:Առաջարկվող օրենսդրական փաթեթն անդրադառնում էհենց բնակարանային հիպոթեքի առանձնահատկություններին, ինչի արդյունքում քաղաքացիները կկարողանան օգտվել առավել թափանցիկ ու պաշտպանված բնակարանային հիփոթեքային վարկերից: Առաջինը, որայսնախագծով կարգավորվումէ,սպառողի տեղեկացված լինելու իրավունքն է:Օրենքի նախագիծը սահմանում է, որ կրեդիտավորողները` բանկերը, վարկային կազմակերպությունները, որոնք հիպոթեկային վարկեր ենառաջարկում, հաճախորդին տրամադրենտեղեկատվական ամփոփագիր կոչվողփաստաթուղթ:Ընդ որում, այդ փաստաթուղթը տրամադրվելու է անվճար: Դրանից բացի այն տեղադրվելու է կրեդիտավորողի կայքում: Այսինքն`այդփաստաթուղթըպետք է հասանելի լինիհաճախորդին:
-Ամփոփագիր փաստաթուղթն ի՞նչ տեղեկատվություն է պարունակելու:
-Այդ ամփոփագիրն իր մեջ ընդգրկուն ինֆորմացիա է պարունակում, այն է՝վարկի արդյունավետ տոկոսադրույքը, այն ծախսերը, որոնք քաղաքացին պետք է կատարի վարկ վերցնելիս, վարկը ժամկետից շուտ մարելու հնարավորությունը, դրա իրականացման կարգն ու հետևանքները, վարկի մարման կանոնները, որոնք են վարկը պատշաճ չմարելու հետևանքները և այլն: Հետևաբար` սպառողը, լինելով առավել տեղեկացված, հնարավորություն կունենա վարկատուի հետ բանակցել իր համար նախընտրելի պայմաններով, ժամկետով և տոկոսադրույքով վարկի ձեռքբերման հարցի շուրջ:
Մի կարևորդրույթիմասին,որըվերաբերումէկրեդիտավորման պայմանագրի կնքմանը. նախագծով կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկ ստացող քաղաքացուհամարօրենքովսահմանվելէ 7 աշխատանքային օր մտածելու համար: Կրեդիտավորողն, իհարկե, կարող է ավելի երկար մտածելու ժամանակ տրամադրել: Այդ առաջարկը 7աշխատանքային օրվա ընթացքումկրեդիտառուիհամարուժի մեջ է մնում:Մտածելու ժամանակը կրեդիտառուի հնարավորությունն ու իրավունքն է գնահատելու, արդյոք առաջարկն իր համար ընդունելի է, թե ոչ: Եթե ընդունելի է, ապա մինչև այդ ժամկետի ավարտը ցանկացած պահի կարող է կնքել պայմանագիրը: Կարևորն այն է, որ եթե քաղաքացին հրաժարվիպայմանագիրը կնքելուց,ապաիր համար բացասական հետևանքներ չեն առաջանում:
Նախագծով սահմանվելու են նաև բնակարանային հիփոթեքի պայմանագրի նվազագույն պայմանները: Մասնավորապես՝տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, կրեդիտի մարման ժամանակացույցը, կրեդիտառուի կողմից վարկը պատշաճ ու ժամանակին չմարելու հետևանքները: Պայմանագիրն արտացոլելու է նաև կրեդիտավորողի ու սպառողի միջև հաղորդակցման, կարգը:
Ի դեպ, նախագիծը ապահովում է, որ կրեդիտավորողը տեղեկացված լինի նաև պայմանագրի կնքումից հետո՝ դրա գործողության ամբողջ ընթացքում: Մասնավորապես, կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտառուինպարբերաբար տրամադրելանվճար քաղվածք, որտեղ արտացոլվում է, թե որքան է կրեդիտի մնացորդը, երբ պետք է հաջորդ վճարումը լինի և այլն:Կարևոր է, որ կրեդիտառուն ինքն է որոշում թե ինչպես ու ինչ եղանակով է ցանկանում ստանալ այս տեղեկատվությունը:
-Օրենքինախագիծընաևորոշակի կարգավորումներէառաջքաշումկապված վարկիվաղաժամկետմարմանևանշարժ գույքիգնահատմանհետ:Ի՞նչ կարգավորումներիմասինէխոսքը:
-Այո, հաջորդկարևորհարցըվերաբերումէվարկի վաղաժամկետմարմանգործընթացին:Որպես ընդհանուրկանոննախատեսվումէ,որ քաղաքացինմիշտկարողէվարկի գումարը կամ դրա մի մասըվաղաժամկետ մարել:Կրեդիտավորողը չի կարող կրեդիտի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման համար կրեդիտառուից գանձել որևէ փոխհատուցում կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ պայմաններ սահմանել: Բացառություն է միայն, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության առաջին 3 տարիների ընթացքում և եթե մեկ տարվա ընթացքում կրեդիտի վաղաժամկետ մարվող գումարի չափը գերազանցում է այն գումարը, որը կստացվի կրեդիտի սկզբնական գումարը կրեդիտի սկզբնական տարիների վրա բաժանելու արդյունքում:
Անշարժ գույքի գնահատողների մասով՝ նախագիծըհստակսահմանումէմի քանիկանոն,որոնցովպետքէառաջնորդվեն կրեդիտավորողներն անշարժգույքիգնահատողներիհետ համագործակցելիս: Նախ` կրեդիտավորողն իր համար ընդունելի գնահատողների ցանկում պետք է ներառի առնվազն4գնահատողի:Հաջորդ պայմաննայնէ,որայդգնահատողները ներառվածլինենԿԱԱնշարժգույքիկադաստրի պետականկոմիտեիկողմիցհրապարակված անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձանց անվանացանկում: Դրանիցբացի,այդ4գնահատողներըչպետքէփոխկապակցվածլինեն միմյանցհետևչպետքէփոխկապակցվածլինեն կրեդիտավորողի կամ նրա ղեկավարներիհետ:
-Դուքխոսեցիքվարկվերցնող քաղաքացիներինպատշաճտեղեկացնելու մասին, փորձը ի՞նչ է ցույց տալիս, մինչ այժմ այդ ամենը պատշաճ կարգով չէ՞ր իրականացվում բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից:
-Կարող եմ ասել, որ առաջին անգամ օրենքի մակարդակով սահմանվելու է, թե բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման ոլորտում կրեդիտավորողը սպառողին ինչ ծավալի տեղեկատվություն ու ինչ եղանակով պետք է տրամադրի:
Նոր օրենքի նախագծով սահմանվում են միասնական ու ստանդարտ կանոններ որոնք թույլ կտան սպառողին հասկանալ իր ակնկալիքը, իսկ կրեդիտավորողին հասկանալ, թե ինչ ու ինչպես պետք է անել սպառողի համար պատշաճ տեղեկացումը ապահովելու համար:
Սպառողի տեղեկացված լինելու հանգամանքը բնակարանային հիփոթեքի շուկան կդարձնի առավել թափանցիկ ու կբարձրացնի սպառողների վստահությունը:
-Եթե բանկը կամ վարկատու կազմակերպությունը, չի կատարում այս գործընթացները, ի՞նչ լծակներ կան օրենսդրությամբ նախատեսված:
-Նախագիծը նախատեսում է պատասխանատվության մի քանի մեխանիզմներ: Նախ Կենտրոնական բանկը, որպես ֆինանսական համակարգի կարգավորող ու վերահսկող, ունի կարգավորիչ ազդեցության գործիքներ, ապահովելու համար օրենքի պահանջների կատարումը, այդ թվում, պատասխանատվության միջոցներ, որոնք կիրառում է կրեդիտավորողների նկատմամբ, եթե նրանք կխախտեն օրենքի պահանջները: Բացի դրանից, նախագիծը սահմանում է կրեդիտառուի առաջ կրեդիտավորողի պատասխանատվության մեխանիզմ, երբ կրեդիտառուն, ով կարծում է, թե կրեդիտավորողը խախտել է իր որևէ իրավունք, կարող է դիմել դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ:
Ընդ որում, կրեդիտավորողի ծառայություններից օգտվող կրեդիտառուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ կրեդիտառուի, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով կարող է բռնագանձվել երեք հարյուր հազար դրամ:
-Այսօրենսդրական փաթեթըե՞րբկմտնիուժի մեջ:
-ԻնչպեսգիտեքԲնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին օրենսդրական փաթեթը Կառավարությանկողմից արդեն հավանության է արժանացել սույն թվականի դեկտեմբերի 1-ին և պետք էներկայացվիԱզգայինժողով:Խորհրդարանի կողմից ընդունվելուց ու հրապարակվելուց հետո ուժի մեջ կմտնի մեկ տարի անց, որպես անցումային փուլ, որպեսզի կրեդիտավորողներն իրենց ընթացակարգերն ու վարքագիծը համապատասխանեցնեն օրենքի պահանջներին:
Աննա Գզիրյան