Եվրոպական արժեքները ներկայացվել են «Ճանապարհ» մշակութային ծրագրի շրջանակներում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստի միջոցով եվրոպական արժեքները տարաբնույթ միջոցառումներով կյանքի են կոչվել Գյումրու Բեռլին Արթ Հոթելի կողմից՝ «Ճանապարհ» մշակութային ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հիմնականում ներառում է հավասարության, խոսքի ազատության, հանդուրժողականության և ժողովրդավարության զարգացման բաղադրիչները: Այն իրականացվել է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Գյումրու մասնաճյուղի աջակցությամբ:

Ծրագրի շրջանակներում անցած օրերին տեղի են ունեցել արվեստագետների, արվեստաբանների, ինչպես նաև հրավիրված եվրոպացի արվեստագետ՝ Յիրկա Փֆալի կողմից անցկացվող դասախոսություններ, վարպետության դասեր:

Այս մասին դեկտեմբերի 5-ին, Գյումրիում հրավիրած մամուլի-ասուլիսի ժամանակ տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար« դեսպան Պյոտր Սվիտալսկին, Բեռլին Արթ Հոթելի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը և Յիրկա Փֆալին: Նույն օրը տեղի ունեցավ նաև մասնակից արվեստագետների համատեղ ցուցահանդես:

«Ինձ համար ուրախալի է, որ մարդու իրավունքների պաշտպանության թեման կամ խոսքի ազատությունը դասվում է առաջնային խնդիրների շարքին« ողջունում եմ ձեր նախաձեռնությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Ինչպես տեղեկացրին պատասխանատուները՝ հաշվի առնելով այն, որ դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքի պաշտպանության օրն է, ծրագրի շրջանակներում անցկացվել են նաև մարդու իրավունքերին նվիրված այլ միջոցառումներ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան