Սպասվող լրահոս. 02.12.2016

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 2-ին , ՀՀ ԱԺ-ում կանցկացվեն ճեպազրույցներ: Տարբեր խմբակցությունների պատգամավորները կամփոփեն ընթացիկ շաբաթվա նիստի աշխատանքները և կանդրադառնան ներքաղաքական զարգացումներին:

ՀՀ կառավարությունը 2016 թվականը հռչակել է Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: Այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները կներկայացնեն տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները: Գնահատականներ կտրվեն հասարակական կազմակերպությունների կողմից:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում դեկտեմբերի 2-6-ը տեղի կունենա հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Նախաձեռնության թեման ընտրվել է ՀՀ վարչապետի՝ 2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի դարձնելու որոշմանը համապատասխան:

Դեկտեմբերի 1-5-ը Երևանում տեղի կունենա Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրման 110-ամյակին նվիրված միջոցառումների շաբաթ: Նախատեսված է «Միության հարյուրամյա պատմություն» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը՝ Հայկական վիրտուալ համալսարանի ներկայացմամբ եւ #Snapshot110 լուսանկարչական ցուցահանդեսը: Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում էլ կկայանա «Հոգիս» երաժշտական պարային ներկայացում:

Որքանո՞վ է սուր դրված Ռուսաստանում հայապահպանության հարցը, ի՞նչ խնդիրն են առկա, դրանց լուծման ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են նախատեսված: Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը, Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Թամարա Թովմասյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր Ջուլիետտա Գյուլամիրյանը կանդրադառնան թեմային:

«Կոնգրես» հյուրանոցում կանցկացվի աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցեն ավելի քան 20 կազմակերպություն՝ առաջարկելով հարյուրավոր թափուր աշխատատեղեր: Տոնավաճառը բաղկացած կլինի երկու մասից։ Ժամը 14:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» դահլիճում կսկսվի սեմինար։ Ժամը 16:00-ին «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում կսկսվի բուն տոնավաճառը, որտեղ բոլոր մասնակից ընկերությունները կներկայանան առանձին սեղաններով:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում լրագրողների հետ կհանդի նախարար Լևոն Մկրտչյանը: Նա կներկայացնի «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի վերաբերյալ մանրամասներ:

Այսօր լրագրողների հետ կհանդիպի ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նա կներկայացնի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և առաջիկա ծրագրերը: Անդրադարձ կկատարվի նաև կոոպերատիվների, ապահովագրական համակարգի և oրգանական գյուղատնտեսության ուղղությամբ տարվող աշխատանքներին:

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասսեմին կազմակերպում է ընդունելություն՝ նվիրված Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնին՝ ԱՄԷ հիմնադրման 45-ամյակին։ Հրավիրված են մասնակցելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի, հասարակական և այլ կառույցների ներկայացուցիչներ:

Թեքեյան մշակութային կենտրոնում «Շուշիի թանգարաններ» կազմակերպության նախաձեռնությամբ և «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ կբացվի «Ազատությունը այլընտրանք չունի. Անկախություն» խորագրով գեղանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին: Բարեգործական ցուցահանդեսին հնարավոր է նաեւ աշխատանքների վաճառք, որից գոյացած ամբողջ հասույթը կհատկացվի երիտասարդ ստեղծագործողներին եւ Շուշիի կերպարվեստի թանգարանին: Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26