Հայ գիտնականի հայտնաբերած տարրը պաշտոնապես ընդգրկվել է Մենդելեևի աղյուսակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը պաշտոնապես հայտարարել է Մենդելեևի աղյուսակում նոր չորս տարրեր ընդգրկելու մասին, որոնցից մեկն անվանակոչվել է ի պատիվ հայ գիտնականի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միության պաշտոնական կայքը, 113-ը ստացել է Նիհոնիում անվանումը, 115-ը՝ Մոսկովիում, 117-ը՝ Թենեսին, 118-ը՝ Օգանեսոն` ի պատիվ գիտնական Յուրի Օգաննեսյանի: Տարրի տարբերանշանն աղյուսակում լինելու է Og-ն:

«Նոր տարրերն արտահայտում են մեր օրերի իրականությունը, գիտության ընդհանրականությունը` դրանով պատիվ անելով այն երեք մայրցամաքներին, որոնցում նրանք հայտնաբերվել են` Ճապոնիա, Ռուսաստան, ԱՄՆ, և այս ամենում ընդգծելով մարդկային կապիտալի ու հրաշալի գիտնական Յուրի Օգանեսյանի բացառիկ դերը»,- ասել է Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության նախագահ, պրոֆեսոր Նատալիա Տարասովան:

Օգանեսյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է։ Նրա աշխատանքները հիմնականում փորձարարական միջուկային ֆիզիկայից են, նաև՝ գերծանր քիմիական տարրերի սինթեզումից։ Նա ծնվել է 1933 թ. ապրիլի 14-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: Նա նաև ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, ԵՊՀ պատվավոր դոկտոր: Նա մեծ ավանդ ունի ՀՀ գիտական կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև համագործակցության զարգացման գործում, ինչի համար էլ 2010 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»:

Հայերեն English Русский

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ

Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում

Հայաստանի վարչապետն ու Ռումինիայի նախագահը քննարկել են հայ-ռումինական գործարար համաժողով անցկացնելու հնարավորությունը

Երևանում կանցկացվի Հայոց ցեղասպանության ընթացքում Սիրիայի և Միջագետքի անապատներում հայերի բնաջնջման վերաբերյալ միջազգային գիտաժողով

Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվել

Բուլղարիայում աճում է ներդրողների հետաքրքրությունը խորքային երկրաջերմային ռեսուրսների նկատմամբ. BTA