Քաղաքականություն

ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որ իր գոյության ընթացքում երեք առաջնորդ է կորցրել եւ վերապրել է. Աշոտյան

2 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որ իր գոյության ընթացքում երեք առաջնորդ է կորցրել եւ վերապրել է. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի համոզմամբ` ՀՀԿ 16-րդ համագումարը Հանրապետական կուսակցության պատմության մեջ կարեւոր իրադարձություն էր: «Այո, ինձ համար անձամբ այդ համագումարը պատմական էր ու կարեւոր, քանի որ մենք կարողացանք նաեւ զուգակցել օրենսդրական պահանջը առկա քաղաքական իրավիճակի հետ, գնահատականներ հնչեցնել, լուծումներ առաջարկել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Աշոտյանը:

Նրա խոսքով` կուսակցության արժեքը հենց տարբեր լինելն է: «Զարմանալի բան չկա, որ ՀՀԿ-ն, բավականին տարբեր լինելով իր էությամբ, իր մարդկային ռեսուրսով, միշտ քաղաքական վճռական պահերի կայացնում ու կյանքի է կոչում միասնական որոշումներ: Մենք կլոնավորված անդամների կուսակցություն չենք, մենք կուսակցություն ենք, որը վերից վար միավորում է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որոնց արժեհամակարգային շրջանակը հիմնականում նույնն է: Հանրապետականը միակ կուսակցությունն է երեւի թե իմ իմացածից, որ իր գոյության ընթացքում երեք առաջնորդ է կորցրել եւ վերապրել է: Կորցրել ենք Աշոտ Նավասարդյանին, Վազգեն Սարգսյանին, Անդրանիկ Մարգարյանին, երեքն էլ եղել են կուսակցական առաջնորդներ, բայց մենք վերապրել ենք որպես կուսակցություն: Չեմ կարող մտաբերել մի քաղաքական ուժ, որ Աստված չանի, իր առաջնորդին ֆիզիկապես կորցնելու դեպքում կարողանա նման կերպ վերարտադրվել եւ պահպանվել»,-եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում