Գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալիք ընտրություններում Հանրապետականի` վստահության քվե ստանալու պարագայում կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ մասին ՀՀԿ 16-րդ համագումարում հայտարարեց ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Նա կշարունակի իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սարգսյանը`հանրապետականների անունից վարչապետին ու կառավարությանը հայտնելով անվերապահ աջակցություն:

«Բոլորիս անունից ողջունում եմ հանրապետականի շարքերը համալրելու՝ վարչապետ Կարապետյանի եւ կառավարության մյուս անդամների որոշումը: Վստահ եմ, որ Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարիչի տաղանդը լիովին կբացահատնվեն այս պաշտոնում եւ նոր ոգեւորություն կբերեն մեր թիմի անդամներին»,- հավելեց նա: Միաժամանակ, Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ կառավարության և իրենց բոլորի ուշադրության թիվ մեկ առարկան տնտեսությունն է, առկա բոլոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու և երկարաժամկետ սոցիալտնտեսական զարգացում ապահովելու գերկարևորությունը:

«Հայաստանի տնտեսության իմունիտետը շատ է փոխվել այս տարիների ընթացքում, մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող բացասական ալիքները և չթողնել, որ դրանք անխոչընդոտ հասնեն մարդկանց, հասնեն ընտանիքներ: Հենց այդ անընդհատ ավելացող ամրության պաշարներն է նաև, որ մեզ թույլ տվեց առաջանցիկ աճ ապահովել: Մասնավորապես 2007-2015 թվակներին Հայաստանն ապահովել է 29,3 տոկոս իրական տնտեսական աճ, իսկ ԱՄՀ-ի գնահատականներով` 32 տոկոս աճ: Մինչդեռ նույն ԱՄՀ-ի տվյալներով Եվրոպայում այդ ժամանակահատվածում արձանագրվել է 8,9 տոկոս աճ, իսկ ԱՊՀ-ում 22,4 տոկոս աճ»,- ընդգծեց ՀՀ նախագահը:

Հայերեն English

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի