Քաղաքականություն

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպում է ունեցել նորանշանակ քաղաքապետ Վիտալի Կուշնարյովի հետ

2 րոպեի ընթերցում

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպում է ունեցել նորանշանակ քաղաքապետ Վիտալի Կուշնարյովի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը նոյեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Դոնի Ռոստովի նորանշանակ քաղաքապետ Վիտալի Կուշնարյովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը ՀՀ գլխավոր հյուպատոսը, շնորհավորել է նորանշանակ քաղաքապետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Երևան և Դոնի Ռոստով եղբայրական քաղաքների միջև արդեն ձևավորվել է երկկողմ ծրագրերով հարուստ համագործակցություն: Նա միաժամանակ համոզմունք է հայտնել, որ քաղաքապետն իր ուրույն ներդրումը կունենա այդ համագործակցության առավել ընդլայնման և խորացման գործում:

Ողջունելով ՀՀ հյուպատոսին՝ Վիտալի Կուշնարյովը, իր հերթին, կարևորվել է առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը:

Զրույցի ընթացքում առանձնահատուկ անդրադարձ են կատարվել ապակենտրոնացված համագործակցության զարգացմանն ուղղված առկա ծրագրերին և ձեռնարկվելիք նոր քայլերին: Այդ համատեքստում քննարկվել են այս տարվա հոկտեմբերի 14-ին ՀՀ կառավարության և ՌԴ Ռոստովի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին ստորագրված համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, ինչպես նաև Երևանի և Դոնի Ռոստովի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման ծրագրեր:

Առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման առումով կարևորվել է գործարար ոլորտի ներկայացուցիչների միջև կապերի խթանումը, փոխադարձ այցելությունների կազմակերպումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում