«Արգել» ՓԲԸ մոտ 140 աշխատակիցներ փակել են Երևան-Արգել ավտոճանապարհը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արգել» փակ բաժնետիրական ընկերության մոտ 140 աշխատակիցներ փակել են Երևան-Արգել ավտոճանապարհը: Պատճառն այն է, որ տնօրինությունը չի վճարել աշխատակիցների աշխատավարձը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերությունից տեղեկացրին, որ ղեկավարությունը խոստացել է վճարել չվճարված աշխատավարձը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ճանապարհը բաց է ժամը 13.30-ից:

Հայերեն