Սպորտ

Մագնուս Կարլսենը կարող է տուգանվել 40 հազար եվրոյով

1 րոպեի ընթերցում

Մագնուս Կարլսենը կարող է տուգանվել 40 հազար եվրոյով

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը կարող է տուգանվել՝ չեմպիոնական մրցախաղի 8-րդ տուրից հետո մամուլի ասուլիսը լքելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Կարլսենը կարող է տուգանվել 40 հազար եվրոյով:

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում առաջին հաղթանակը տոնեց Սերգեյ Կարյակինը: Նյու Յորքում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 8-րդ պարտիայում ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին հաջողվեց սև խաղաքարերով գերազանցել աշխարհի գործող չեմպիոնին: Պարտիայի 52-րդ քայլում նորվեգացին անձնատուր եղավ: Այժմ Կարյակինն ունի 4,5 միավոր, իսկ Կարլսենը՝ 3,5:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում