Միշել Օբամայի ոճաբանը հրաժարվել է աշխատել Մելանյա Թրամփի հետ
1 րոպեի ընթերցում
![Միշել Օբամայի ոճաբանը հրաժարվել է աշխատել Մելանյա Թրամփի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/11/868582.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի դիզայներ Սոֆի Տելեն հրաժարվել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջ՝ Մելանյա Թրամփի համար հագուստներ կարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տելեն գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Երկար ժամանակ աշխատելով Միշել Օբամայի հետ` Տելեն հրաժարվել է աշխատել նոր առաջին տիկնոջ հետ՝ ընդգծելով, որ իրեն դուր չեն եկել նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփի մի շարք հայտարարություններ ռասիզմի, սեքսիզմի, քսենոֆոբիայի մասին: Տելեն գրել է նաև, որ ինքն էլ է ներգաղթյալ, ինչպես Մելանյա Թրամփը:
Սոֆի Տելեն կոչ է արել գործընկերներին հրաժարվել համագործակցել Մելանյա Թրամփի հետ: