Ինովացիա

Ֆեյսբուքը սխալմամբ հաղորդել է հարյուրավոր օգտատերերի մահվան մասին

1 րոպեի ընթերցում

Ֆեյսբուքը սխալմամբ հաղորդել է հարյուրավոր օգտատերերի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆեյսբուք սոցիալական ցանցը սխալմամբ հաղորդել է հարյուրավոր օգտատերերի մահացած լինելու մասին: Նրանց մահացած լինելու մասին տեղեկությունը տեղադրվել է նրանց էջերում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությանը:

Նման տեղեկատվություն է տարածվել նաև սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի էջում: Այդտեղ նրա մահվան մասին տեղեկատվություն է հայտնվել:

Ֆեյսբուքը ներողություն է խնդրել կատարվածի համար: «Դա եղել է ահավոր սխալմունք, որը մենք շտկել ենք»,-ասված է սցիալական ցանցի տարածած հաղորդագրությունում: Այդուհանդերձ, Ֆեյսբուքը հրաժարվել է կոնկրետ տեղեկություն տրամադրել այն օգտատերերի թվի վերաբերյալ, որոնց առնչվել է այս խնդիրը:

Ֆեյսբուքը առաջատար սոցիալական ցանցերից է: Այն հիմնվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի և իր երեք համակուրսեցիների կողմից Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում