Life

«Սիմփսոնները» մուլտսերիալը 16 տարի առաջ կանխատեսել է Թրամփի նախագահ դառնալը

1 րոպեի ընթերցում

«Սիմփսոնները» մուլտսերիալը 16 տարի առաջ կանխատեսել է Թրամփի նախագահ դառնալը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր «Սիմփսոնները» մուլտֆիլմը դեռևս 16 տարի առաջ նկարահանած սերիաներից մեկում երկրի նախագահի պաշտոնում հիշատակել էր Դոնալդ Թրամփին, ով 2016 թվականի նոյեմբերի 8-ի ընտրությունների արդյունքում դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մուլտֆիլմի գլխավոր հերոսներից մեկը` Բարթը, 2000 թվականին նկարահանած սերիայում պատկերացնում է իր ապագան: Ապագայում քույրը` Լիսան, ԱՄՆ նախագահն է, ով իր նախորդից` Դոնալդ Թրամփից, ժառանգել է բյուջեի ճեղքվածք:

Հանրապետական Դոնալդ Թրամփը, ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակ տանելով ֆավորիտ համարվող դեմոկրատ գործիչ Հիլարի Քլինթոնի նկատմամբ, դարձավ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը: Կյանքի 70-րդ տարում զբաղեցնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը` Թրամփը կդառնա առաջին անգամ պաշտոնավարող ամենատարեց ԱՄՆ նախագահը: Քարոզարշավի ընթացքում նա խոստացել է ԱՄՆ-ն դարձնել ամենահզորը իր անձնական ուժի, բանակցային որակների և գործարար հմտությունների շնորհիվ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում