ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայից (Չինաստան) Գեդա անունով գուշակ կապիկը կանխագուշակել Է ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում ԷChannel New Asia Twitter-հաշվում:
Դեղին վերնաշապիկ հագած Գեդան ընտրություն Է կատարել ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի՝ բնական մեծությամբ նկարների միջեւ: Արդյունքում կապիկը նախապատվությունը տվել Է Էքսցենտրիկ միլիարդատիրոջը եւ նույնիսկ համբուրել Է թղթե Թրամփի շուրթերը:
Shiyanhu Ecological Tourism այգուց պրիմատն արդեն առաջին անգամը չԷ կանխագուշակում ապագան: Ինչպես հայտնել Է Channel New Asia-ն, 2016 թվականի սկզբին կապիկը նախօրոք որոշել Էր ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաղթողին՝ Պորտուգալիային. նա նստել Էր Պորտուգալիայի ազգային դրոշի մոտ եւ սկսել բանան ուտել: Տեղացի բնակիչները Գեդային կոչել են «գուշակների թագավոր»: