Ինովացիա

Samsung-ի նոր առաջատարը կհանդերձվի արհեստական ինտելեկտով

1 րոպեի ընթերցում

Samsung-ի նոր առաջատարը կհանդերձվի արհեստական ինտելեկտով

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ Galaxy S8-ում կհայտնվի արհեստական ինտելեկտով վիրտուալ օգնական: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է TheKorean Times-ը:

«Galaxy S8-ը կդառնա մեր առաջին սմարթֆոնն արհեստական ինտելեկտ-ասիստենտ տեխնոլոգիայով,- պատմել Է Samsung Electronics-ի փոխնախագահ Ին Յոնգ Ռին:- Դա առաջին քայլը կլինի այն մասին մեր պատկերացմանը հասնելու գործում, թե արհեստական ինտելեկտով սարքերն ինչպես կարող են մարդկանց կյանքն ավելի հարմարավետ դարձնել»:

Ընկերությունը պլանավորում Է իր գաղափարն իրագործել վերջերս ձեռք բերած Viv սթարթափի շնորհիվ, որն զբաղվում Է խելացի օգնականի ստեղծմամբ: Այդ ասիստենտը կարող Է փոխգործակցել սարքերի եւ ծառայությունների հետ՝ տարբեր խնդիրների լուծման համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում