Toyota-ն Էլեկտրամոբիլների զանգվածային արտադրություն Է գործարկելու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota Motor ճապոնական ավտոմոբիլային կորպորացիան մինչեւ 2020 թվականը կգործարկի Էլեկտրամոբիլների զանգվածային արտադրություն: Ինչպես նոյեմբերի 7-ին հայտնել Է «Նիկեյ» գործարար թերթը, կորպորացիան մտադիր Է մշակել ավտոմեքենա, որը կկարողանա առնվազն 300 կիլոմետր անցնել մարտկոցի մեկ լիցքավորմամբ: Նրա համար հարթակ կարող են դառնալ Priusմոդելները կամ Corolla սեդանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գլխավոր խնդիրը, որը պետք Է լուծեն ինժեներները, կուտակչային մարտկոցների մշակումն Է, որոնք կկարողանային աշխատանքի բավարար ժամանակ ապահովել: Բացի այդ, հաճախորդները պետք Է հնարավորություն ունենան արագորեն լիցքավորել դրանք: Մարտկոցների մշակմամբ զբաղվելու Է Toyota Motor-ի հատուկ ստորաբաժանումը: Դրա հետ մեկտեղ, ղեկավարությունը քննարկում Է նաեւ կողմնակի արտադրողից Էլեկտրամոբիլների այդ հանգուցային բաղադրիչների գնման տարբերակը, որպեսզի նվազեցնի մեքենայի արժեքը՝ դրա բարձր բնութագրերը պահպանելով հանդերձ:

Toyota Էլեկտրամոբիլների զանգվածային արտադրության գործարկումը ժամանակի առումով կարող Է համընկնել 2020 թվականի ամառային Օլիմպիադայի հետ, երբ համաշխարհային հանրակցության ողջ ուշադրությունը կկենտրոնանա Ճապոնիայի վրա:

Արտադրողն առաջին հերթին կկողմնորոշվի դեպի այն երկրների շուկա, որոնց կառավարությունները նպաստում են Էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների զարգացմանը: Օրինակ՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում կոչ են անում որոշակի տոկոս սահմանել բոլոր վաճառքներից, որը պետք Է բաժին ընկնի «կանաչ» ավտոմեքենաներին, իսկ Չինաստանում պետությունը սուբսիդիաներ Է հատկացնում Էլեկտրամոբիլներ գնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում