Life

Նոյեմբերին Երկրի երկնքում կհայտնվի ռեկորդային հսկա «գերլուսինը»

1 րոպեի ընթերցում

Նոյեմբերին Երկրի երկնքում կհայտնվի ռեկորդային հսկա «գերլուսինը»

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս նոյեմբերին եւ դեկտեմբերին լիալուսնի ժամանակ Լուսինն արատասովոր մեծ տեսք կունենա Երկրի եւ դրա արբանյակի առավելագույնս մոտենալու պատճառով, ընդ որում նոյեմբերի Լուսինը ռեկորդային չափով մեծ կլինի վերջին 68 տարվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Space.com-ին:

Գերլուսնությունն աստղագիտական երւեույթ Է, երբ լիալուսինը համընկնում Է Լուսնի եւ Երկրի առավելագույն մերձեցման պահի հետ, եւ արբանյակը 14 տոկոսով ավելի մեծ եւ 30 տոկոսով ավելի վառ Է թվում, քան սովորաբար:

Լուսինը գերլուսնության պահին հիշեցնում Է վիթխարի հուրհրացող գունդ, քանի որ անցնում Է իր ուղեծրի՝ Երկրին ամենամոտ կետը՝ պերիգեյը: Պերիգեյի ժամանակ Երկրի արբանյակը մոլորակին մոտավորապես 50 հազար կիլոմետրով ավելի մոտ Է գտնվում, քան երբ այն անցնում Է առավել հեռավոր կետը՝ ապոգեյը:

Լուսնի եւ Երկրի միջեւ հեռավորությունների նման տատանումները կապված են այն բանի հետ, որ արբանյակի ուղեծիրն Էլիպսային ձեւ ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում