Թրամփին չհամակրող աստղերը ծաղրանքի զոհ են դարձել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փողոցային նկարիչ Սաբոն որոշել Է կատակով ծաղրել այն հռչակավոր անձանց, ովքեր խոստացել են հեռանալ ԱՄՆ-ից նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում: Կատակասերը Լոս Անջելեսի հեղինակավոր շրջաններում փակցրել Է կեղծ հայտարարություններ նրանց տները վաճառելու վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Hollywood Reporter-ը:

Նախագահական ընտրություններից մեկ օր առաջ քաղաքում հայտարարություններ են հայտնվել Sotheby's-ի աճուրդով շոու-բիզնեսի այնպիսի աստղերի առանձնատների վաճառքի մասին, ինչպիսիք են Շերը, Բարբրա Սթրեյզանդը, Լենա Դանեմը, Էմի Շումերը, Մայլի Սայրուսը: Որպես պատճառ Է նշվում սեփականատերերի տեղափոխվելը Կանադա:

Կատակի հեղինակը հայտարարության տակ նշել Է GTFOOH.today կայքը՝ մամուլին պարզաբանելով, որ անվանումը վերծանվում Է որպես Get The Fuck Out Of Here Today («Այստեղից գրողի ծոցը չքվիր այսօր»): Բացի դրանից, կապի մեջ մտնելու համար նա թողել Է հեռախոսահամար, որն, ինչպես պարզվել Է, պատկանում Է Բեւեռլի Հիլզի շրջանում չաշխատող արտ-պատկերասրահի:

Հայերեն English Русский

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի