Տարվա ամենասպասված iPhone 7-ն արդեն Ucom-ի սպասարկման սրահներում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը պաշտոնապես մեկնարկել է iPhone 7-ի վաճառքը Ucom և «Apple Դիսթրիբյուշն Ինթերնեյշնլ» ընկերությունների միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom ընկերության PR և հաղորդակցության բաժնից:

Տարվա ամենասպասված սմարթֆոն արդեն առկա է Ucom-ի սպասարկման սրահներում և վաճառվում է գնային մի քանի լուծման տարբերակով։ Օրինակ՝ 32 ԳԲ հիշողություն ունեցող սմարթֆոնը հասանելի է շուկայում տարբերվող՝ 430 հազար դրամ մանրածախ վաճառքի գնով։ Այդ նույն մոդելը հնարավոր է նաև ձեռք բերել ամսական 19 հազար դրամով Ունիվերսալ 8000 հետվճարային սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում։ Այս պարագայում բարձրակարգ հեռախոսից բացի բաժանորդներն ամեն ամիս կստանան 1500 րոպե՝ դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու և 10 ԳԲ շարժական՝ առցանց կերպով մշտապես կապի մեջ մնալու համար։

iPhone-ի սիրահարները հնարավորություն ունեն ձեռք բերելու բոլորովին նոր՝ սև գույնը: Ամբողջովին վերափոխված տեսախցիկների համակարգը, կրկնակի արագ աշխատանքը և մինչ այս արտադրված iPhone-ի մոդելների ամենաերկարակյաց մարտկոցը, սմարթֆոնի ջրակայուն լինելը, դրա ամենավառ ու ամենագունեղ Retina էկրանը և նոր ստերեո բարձրախոսները թույլ կտան վայելել յուրաքանչյուր մասնիկի հզորությունը։ Իսկ Ucom ընկերության կողմից առաջարկվող սակագնային պլանների հնարավորությունները առավել լիարժեք կդարձնեն բաժանորդների կապն արտաքին աշխարհի հետ։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում