Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հրավերով վերջինիս բնակավայրում` նոյեմբերի 1-ի երեկոյան, կայացել է հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայ ազգային կոնգրես»-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսօրվա ընթացքին եւ հայ-ճապոնական հարաբերություններին առնչվող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Կենիչիրո Սասամեն, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում