ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական կաթոլիկ եկեղեցին բացել Է ինտերնետ-ռեսուրս, որը նպատակ ունի օգնություն ցուցաբերել անբուժելի հիվանդ մարդկանց եւ նրանց մերձավորներին: Կայքի բովանդակության հիմքում ընկած են «Մահանալու արվեստը» (Ars Moriendi) ընդհանուր վերնագրով միջնադարյան ձեռագրերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Նոր ծառայությունն, ինչպես եւ դրա նախորդը, պատմում Է այն մասին, թե ինչպես մահվանը պատրաստվել հոգեւոր եւ գործնական առումով: Փորագրանկարների փոխարեն մշակողներն օգտագործել են համակարգչային գծանկարչություն եւ անիմացիա:
Էջում նաեւ հրապարակվել են հարցազրույցներ բժիշկների եւ հոգեբանների հետ:
Եկեղեցու ներկայացուցիչներն ասում են, որ իրենց նախաձեռնությունը նախատեսված Է ոչ միայն հավատացյալների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց նախապատրաստել կյանքից արժանավայել հեռանալուն:
Ժամանակակից ռեսուրսն աշխատանքն սկսել Է Բոլոր սրբերի օրվա առթիվ, որը կաթոլիկների կողմից նշվում Է նոյեմբերի 1-ին, եւ դրան հաջորդող Ննջեցյալների ոգեկոչման օրվա առթիվ: