Life

Բարաք եւ Միշել Օբամաները տոնել են իրենց վերջին Հելոուինը Սպիտակ տանը

1 րոպեի ընթերցում

Բարաք եւ Միշել Օբամաները տոնել են իրենց վերջին Հելոուինը Սպիտակ տանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք եւ Միշել Օբամաներն Սպիտակ տանը տոնել են իրենց վերջին Հելոուինը: Տոնական միջոցառումների ընթացքում, որոնց հրավիրված Էին զինծառայողների ընտանիքներ, ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինը հանպատրաստից պարել են Մայքլ Ջեքսոնի Thriller երգի ներքո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նաեւ նրանք կոնֆետներ են բաժանել երեխաներին: «Այս օրը դուք կարող եք ուշադրություն չդարձնել Միշելին եւ մոռանալ առողջ սննդի մասին»,- մեջբերում Է անում The Washington Post-ն Օբամայի խոսքից:

Առաջին տիկինը 2010 թվականից առողջ սնունդ Է քարոզում ամերիկյան դպրոցներում: Նրա նախաձեռնությամբ ուսումնական հաստատություններում ընդունվել Է ծրագիր, որը նախատեսում Է բանջարեղենի, մրգերի, ինչպես նաեւ սպիտակուցով հարուստ կերակրի ներառում աշակերտների սննդաբաժնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում