Սպորտ

Մխիթարյանը միայնակ է մարզվել

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը միայնակ է մարզվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեստեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միայնակ մարզում է անցկացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մարզվել է «Մանչեստեր Յունայթեդ»-ի Կարրինգթոն մարզաբազայում:

Ազգային թիմի ավագը մոտ 1,5 ամիս է, ինչ չի մասնակցում «Յունայթեդ»-ի խաղերին, քանի որ վնասվածք ստանալուց հետո գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նրան չի ընդգրկվում հայտացուցակում:

Հաջորդ հանդիպումը «կարմիր սատանաները» կանցկացնեն նոյեմբերի 3-ին՝ Եվրոպա լիգայի շրջանակում մրցելով թուրքական «Ֆեներբահչե»-ի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում