Արազ Օզբիլիսը վիրահատել է ուսը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը ուսի վնասվածքի պատճառով բաց կթողնի խաղային 2-3 ամիս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայ կիսապաշտպանը վիրահատել է ուսը, և վիրահատությունը հաջող է անցել: Օզբիլիսը ուսը վնասել է թիմի վերջին մարզման ժամանակ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոյեմբերի 11-ին Երևանում կհյուրընկալի Չեռնոգորիայի թիմին:

Հայերեն English Русский