Սպորտ

Վանաձորում շահագործման հանձնվեց ֆուտբոլային ակադեմիան

2 րոպեի ընթերցում

Վանաձորում շահագործման հանձնվեց ֆուտբոլային ակադեմիան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակադեմիայի բացման արարողությունը կատարեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նախագահը ծանոթացավ կատարված աշխատանքներին, շրջեց նորակառույց շենքում:

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ֆուտբոլի եվրոպական միության (ՈՒԵՖԱ) կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագիր է։ Այս ծրագրի արժեքը կազմել է մոտ 1,133 մլրդ դրամ, որից շուրջ 982.17 միլիոնը դրամը՝ ՀՖՖ-ի, շուրջ 150.83 միլիոն դրամը՝ ՈՒԵՖԱ-ի կողմից։

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի 1260 քմ ընդհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքում կան ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ, ինչպես նաև արհեստական 1 և 3 բնական խոտածածկով խաղադաշտեր, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ և ՈՒԵՖԱ կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված չափորոշիչներին։

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կարող են մարզվել մինչև 600 պատանիներ և աղջիկներ։ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի մասնագետների համար կկազմակերպվեն մարզչական կրթական դասընթացներ, որոնց արդյունքում վերապատրաստված և համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն իրավունք կստանան աշխատելու ակադեմիայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում