Հասարակական

Երեւանում բացվել է «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամի նոր մասնաճյուղը

1 րոպեի ընթերցում

Երեւանում բացվել է «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամի նոր մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեւանում հոկտեմբերի 28-ին կայացել է «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամի նոր մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա են եղել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը, Կարեն Ավագյանը, նաեւ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագծի համահեղինակ Ալբերտ Վայլերը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն․ Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը։

ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի խոսքով՝ նման լուսավոր գրասենյակի բացումը ցույց տվեց, որ իրականացված ծրագրերը նպաստել են դրված նպատակների կատարմանը։

«Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամի նոր մասնաճյուղի բացումը Երեւանի կենտրոնում, ըստ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի, շատ կարեւոր քայլ է հայ- գերմանական համագործակցության տեսակետից, որը վերջին մի քանի ամսիներին բավականին ինտենսիվ զարգանում էր։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում