ՏՏ ոլորտում ներդրման համար Լուի Պուզանն արժանացավ ՀՀ Նախագահի մրցանակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2016 թվականի Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացավ համացանցի ստեղծողներից մեկը, Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը: «Մենք յուրահատուկ ուշադրություն ենք դարձնում բարձր տեխնոլոգիական մշակումների, նորարարական գործունեության եւ գիտական-ինովացիոն հենքով տնտեսության զարգացման խնդիրներին եւ այս տեսանկյունից կարեւորում ենք պետական եւ մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: Համոզված եմ, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պարգեւը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը` որպես ՏՏ ոլորտը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հայտարարած երկրի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքում՝ մեջբերված միջոցառման մամուլի հաղորդագրությունում:

Մրցանակաբաշխության կամկոմիտեի նախագահ Արմեն Գեւորգյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մրցանակաբաշխությունը դարձել է բարի եւ կարեւոր ավանդույթ, բոլոր մրցանակակիրներն էլ Հայաստանի բարի եւ լավ բարեկամները: «Կանցնեն տարիներ եւ այս պատվավոր մրցանակը ստանալու համար Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող լեգենդներ, որոնք մեր երկրի վարկանիշը կբարձրացնեն, որպես գիտելիքին ապավինող երկիր»,-ասաց նա:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը ուրախությամբ նշեց, որ պահպանվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի պարգեւի բարձր նշաձողը: «Այս մրցանակին ամեն տարի արժանանում են այնպիսի մարդիկ, ովքեր Նոբելյան մրցանակի իրական հավակնորդներ են»,-նշեց Մորոյանը:

2009 թվականի հուլիսի 6-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի հիմնադրման վերաբերյալ համաձայնագիրը:

Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել պատմության ընթացքի մեջ:

Մրցանակը բաղկացած է Հայաստանը եւ բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից եւ հուշախորհրդանիշից:

2016 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացած Լուի Պուզանը ծնվել է Ֆրանսիայում: Նա միջազգային համբավ է ձեռք բերել որպես համակարգչային հաղորդագրության եւ ցանցային տեխնիկայի փորձագետ: Լուի Պուզանը համացանցի եւ համաշխարհային սարդոստայնի հինգ նախահայրերից մեկն է, ով պարգեւատրվել է Էլիզաբեթ թագուհու 1-ին մրցանակով ճարտարագիտության համար:

Հայերեն English

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը