Life

Անտարկտիկայում ստեղծվում Է աշխարհի խոշորագույն ծովային արգելոցը

1 րոպեի ընթերցում

Անտարկտիկայում ստեղծվում Է աշխարհի խոշորագույն ծովային արգելոցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտարկտիկայում ստեղծվելու Է աշխարհի խոշորագույն ծովային արգելոցը: Ինչպես հոկտեմբերի 28-ին հայտնել Է BBC-ն, այս որոշումը կայացրել են Անտարկտիկայի ծովային կենդանական ռեսուրսների ամենամյա հանձնաժողովի մասնակիցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդիպումը տեղի Է ունեցել Ավստրալիայի Թասմանիայի նահանգի մայրաքաղաքում՝ Հոբարտում, դրան մասնակցել են 24 երկրների պատվիրակներ, ինչպես նաեւ Եվրամիության ներկայացուցիչները: Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Մյուրեյ Մաքալին հայտնել Է, որ արգելոցն ստեղծվելու Է Ռոսա ծովում, դրա մակերեսը կգերազանցի 1,57 մլն քառակուսի կիլոմետրը:

Արգելոցի վերաբերյալ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի 2017 թվականի դեկտեմբերի 1-ին:

BBC-ն նշում Է, որ Ռոսա ծովն զբաղեցնում Է Հարավային օվկիանոսի միայն 2 տոկոսը, սակայն Ադելի պինգվինների համաշխարհային պոպուլյացիայի 38 տոկոսի, մրրկահավերի 30 տոկոսի եւ կետերի փոքր շերտավորների տեսակի 6 տոկոսի բնակության վայրն Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում