Տնտեսություն

Երևանում բացվեց «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Երևանում բացվեց «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» VII միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը հայկական, ռուսական և օտարերկրյա ընկերությունների համար լավ հնարավորություն է գործարար կապերի հաստատման, նոր շուկա դուրս գալու համար: Ցուցահանդեսին ներկա ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանԻվան Վոլինկինը հույս հայտնեց, որ ցուցահանդեսը մեծ հաջողություն կունենա` նոր համագործակցությունների առումով: «Ես կարծում եմ, որ այս ավանդույթը, որը երկար տարիներ գործում է, կպահպանվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա:

ԴեսպանՎոլինկինն ընթերցեց նաեւ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը, որում Լավրովը ողջունում էր ցուցահանդեսի մասնակիցներին եւ նշում, որ այն հարթակ է երկու պետությունների տնտեսական ձեռքբերումների զարգացման համար: «Հայ-ռուսական հարաբերություններն աստիճանաբար զարգանում են բոլոր ուղղություններով: Այս ցուցահանդեսն այս առումով եւս կարեւոր դեր ունի»,-նշված էր Լավրովի ուղերձում:

Հայաստանում արդեն 7-րդ անգամ Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման, Արտաքին գործերի և այլ նախարարությունների ու գերատեսչությունների համատեղ նախաձեռնությամբ անցկացվում է «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» (EXPO-RUSSIA ARMENIA plus IRAN) միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանյան բիզնես-ֆորումը: Միջոցառումներին մասնակցեցին Ռուսաստանի մի շարք շրջաններ, այդ թվում` Սանկտ Պետերբուրգը, Ռյազանի շրջանը, Ալթայի երկրամասը եւ այլն:

Ռուսական եւ արտասահմանյան ընկերություններին ցուցահանդեսը հնարավորություն կտա ձեռք բերել վստահելի կապեր եւ դուրս գալ նոր շուկաներ, հաստատել շփումներ B2B (Բիզնեսը` բիզնեսի համար) ձևաչափով: Միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում են նաև ընկերություններ Իրանից: Ցուցահանդեսը բոլոր կողմերի համար դարձել է արտադրանքի և հնարավորությունների ներկայացման, պայմանագրերի կնքման լավագույն հարթակ: Ցուցահանդեսն անցկացվելու է հոկտեմբերի 26-28-ը «Երևան Էքսպո»-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում