Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնել է «Անահիտ» կինոմրցանակաբաշխությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնում է ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական ազգային կինոակադեմիայից, «Անահիտ» մրցանակաբաշխության նպատակն է վերաձևակերպել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանն ու լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը: Հայկական ժամանակակից կինոյի պատմության մեջ իրենց ավանդն ունեցող Հայկական ազգային կինոակադեմիայի 30-ից ավելի անդամների որոշմամբ մրցանականեր կհանձնվեն հետևյալ անվանակարգերում՝

1. Լավագույն խաղարկային ֆիլմ

2. Լավագույն վավերագրական ֆիլմ

3. Լավագույն կարճամետրաժ ֆիլմ

4. Լավագույն անիմացիոն ֆիլմ

5. Լավագույն ռեժիսոր

6. Լավագույն օպերատոր

7. Լավագույն սցենարիստ

8. Լավագույն դերասան

9. Լավագույն դերասանուհի

10. Լավագույն նկարիչ

11. Լավագույն կոմպոզիտոր

Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտերի ընդունումը կսկսվի հոկտեմբերի 26-ից և կշարունակվի մեկ ամիս: Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ-ի հոկտեմբերն արտադրված այն ֆիլմերը, որոնք հանդիսանում են ՀՀ պետական կամ մասնավոր ստուդիաների արտադրանք կամ այն համատեղ արտադրությունները, որոնք հայկական կողմից ունեն 20 տոկոսից ավելի ֆինանսական մասնակցություն, և որոնց ստեղծագործական հիմնական կազմի ներկայացուցիչների մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող է ներկայացնել միմիայն ֆիլմի իրավատերը:

Հայերեն Русский

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում