Ինովացիա

iPhone-ի վաճառքները կրճատվում են արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ

1 րոպեի ընթերցում

 iPhone-ի վաճառքները կրճատվում են արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iPhone սմարթֆոնների վաճառքները կրճատվում են արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ, իսկ Apple ընկերության եկամուտները 2001 թվականից ի վեր առաջին անգամ նվազել են տարեկան արտահայտությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ամերիկյան ընկերությունը հայտարարել Է, որ ֆինանսական տարվա վերջին եռամսյակում, որն ավարտվում Է սեպտեմբերի 24-ին, վաճառվել Է 45,5 մլն iPhone սմարթֆոն: Դա բարձր Է եղել վերլուծաբանների սպասումներից, որոնք կանխատեսում Էին 44,8 մլն վաճառված սմարթֆոն: Այդուհանդերձ, տարվա ընթացքում սմարթֆոնների վաճառքների ծավալը նվազել Է 5 տոկոսով:

Ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի համեմատությամբ ընկերության եկամուտները նվազել են 9 տոկոսով՝ մինչեւ 46,85 մլրդ դոլար: Մեկ տարի առաջ դրանք կազմում Էին 51,5 մլրդ դոլար: Ընկերության եկամուտները տարեկան արտահայտությամբ առաջին անգամ են նվազել 2001 թվականից ի վեր:

Այս արդյունքների հրապարակումից հետո աշխարհի ամենաթանկ ընկերության բաժնետոմսերի արժեքն ընկել Է 3 տոկոսով՝ մինչեւ 118,8 դոլար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում