Life

Քարդաշյանը որոշեց MediaTakeOut կայքի հետ չդատավիճել կողոպուտի հետ կապված պատմության պատճառով

1 րոպեի ընթերցում

Քարդաշյանը որոշեց MediaTakeOut կայքի հետ չդատավիճել կողոպուտի հետ կապված պատմության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հետ Է կանչել ինտերնետ-հրատարակության դեմ ներկայացված հայցը, որը պնդում Էր, թե նա հնարել Է Փարիզում իր բնակարանի կողոպտման պատմությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես հայտարարել Է աստղի փաստաբանը, կողմերը արտադատական համաձայնություն են կնքել: MediaTakeOut կայքը, որը պնդում Էր, թե Քարդաշյանը հնարել Է պատմությունը, որպեսզի ստանա 5,6 մլն դոլարի ապահովագրությունը, հերքում Է հրապարակել:

Քիմ Քարդաշյանն անցած շաբաթ MediaTakeOut-ի դեմ հայց Էր ներկայացրել Նյու Յորքի դաշնային դատարան: Հայցում ասվում Է, որ առցանց-տաբլոիդը հոկտեմբերի սկզբին մի շարք հոդվածներ Է հրապարակել, որոնցում ինքը ներկայացված Է որպես խաբեբա եւ հանցագործ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում