Life

Ազնավուրը Հոլիվուդում «Փառքի ծառուղի»-ում պատվո աստղ կունենա

1 րոպեի ընթերցում

Ազնավուրը Հոլիվուդում «Փառքի ծառուղի»-ում պատվո աստղ կունենա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրը Հոլիվուդի «Փառքի ծառուղի»-ում կունենա իր պատվո աստղը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

Հոլիվուդի «Փենթեյջս» թատերասրահի առջև հոկտեմբերի 27-ին կայանալիք արարողության ժամանակ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քևին դե Լեոն Փառքի պողոտայի պատվավոր աստղ կշնորհի աշխարհահռչակ ֆրանսահայ երգչին: Հիշյալ թատերասրահում հոկտեմբերի 28-ին սպասվում է Ազնավուրի համերգը:

Աշխարհի տարբեր բեմերում հանդես եկած 92-ամյա Շառլ Ազնավուրը հեղինակել է ավելի քան 1200 երգ ութ լեզուներով: «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա» անունով հայտնի Ազնավուրը ստեղծագործական գործունեություն է ծավալում արդեն 8 տասնամյակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում