Սերգեյ Սմբատյանն Արգենտինայում ղեկավարել է Ջոն Մալկովիչի մասնակցությամբ համերգային երեկոները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի «Կոլիզեո» թատրոնում հոկտեմբերի 21-ին մեկնարկեց «Երեկոն Ջոն Մալկովիչի հետ» ներկայացումը, որին մասնակցում էին աշխարհահռչակ օսկարակիր դերասան Ջոն Մալկովիչը ինչպես նաև Բուենոս Այրեսի սիմֆոնիկ նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Միջոցառմանը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջոն Թավեների և Ալֆրեդ Շնիտկեի երաժշտության ներքո ընթերցվեցին արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոյի ստեղծագործությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Մաեստրո Սերգեյ Սմբատյանի Արգենտինա այցելության կապակցությամբ ընդունելություն կազմակերպվեց Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից, որին մասնակցեցին նաև Ջոն Մալկովիչը, նվագախմբի մենակատարներ Անաստասիա Տերենկովան և Նինա Կոտովան:

Մի շարք ընդունելություններ կազմակերպվեցին նաև արգենտինահայ համայնքային կազմակերպությունների կողմից, մասնավորապես, խմբավարը հյուրընկալվեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ հանդիպում ունեցավ արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, իսկ արդեն հոկտեմբերի 22-ին մասնակցեց Բուենոս Այրեսի քաղաքապետարանի և արգենտինահայ համայնքային կազմակերպությունների կողմից անցկացվող «Բուենոս Այրեսը տոնում է Հայաստան» խորագիրը կրող միջոցառմանը:

Այնուհետև «Country Club Armenia» հայկական ավանում մաեստրոն հանդիպում ունեցավ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների, Բուենոս Այրեսի EMBA երաժշտական դպրոցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Վազգեն Բեզազյանի, ինչպես նաև Արգենտինայի երաժշտական հաստատություններում ուսանող և երաժշտական գործունեություն ծավալող հայ երիտասարդների հետ:

«Երեկոն Ջոն Մալկովիչի հետ» համերգ-ներկայացումը հոկտեմբերի 26-ին կբեմադրվի նաև Արգենտինայի Մենդոսա քաղաքի «Independencia» թատրոնում:

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում