Հասարակական

Կիև-Մինսկ չվերթից իջեցված ՀՀ քաղաքացին մեկնաբանել է կատարվածը

2 րոպեի ընթերցում

 Կիև-Մինսկ չվերթից իջեցված ՀՀ քաղաքացին մեկնաբանել է կատարվածը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիև-Մինսկ չվերթի հարկադիր վայրէջքից հետո ինքնաթիռից իջեցված ՀՀ քաղաքացի Արմեն Մարտիրոսյանն առաջին մեկնաբանությունն է տվել կատարվածի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Lenta.ru-ն, Մարտիրոսյանը խոստացել է առաջիկայում մանրամասներ ներկայացնել կատարվածի առնչությամբ:

«Թե ինչ միջոցներ կձեռնարկեմ, կներկայացնեմ փաստաբանների հետ խորհրդատվությունից հետո»,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Մարտիրոսյանը: Միաժամանակ նա նշել է, որ «ընկերոջ զանգը շատ բան է փոխում»: Ներկայում ՀՀ քաղաքացին արդեն Մոսկվայում է:

Արմեն Մարտիրոսյանը հայտնի բլոգեր է, լրագրող, Украина.ru-ի հեղինակ: Մինչև 2014 թվական ապրել է Կիևում:

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը Կիևի օդանավակայանից ուղևորվել է դեպի Մինսկ, կործանիչներ բարձրացնելու սպառնալիքի տակ հոկտեմբերի 21-ին ստիպված վերադարձել է ուկրաինական օդանավակայանԲելառուսի օդային տարածք մտնելուց 50 կիլոմետր հեռավորության վրա դիսպետչերից եկել է հաղորդում այն մասին, որ ինքնաթիռն անմիջապես վերադառնա օդանավակայան: Որևէ բացատրություն չի տրվել: Հաղորդվել է, որ եթե հրամանը չկատարվի, օդ կբարձրանան կործանիչները»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:

Երբ ինքնաթիռը վերադարձել է Կիևի օդանավակայան, ուկրաինական իրավապահ մարմինները չվերթից իջեցրել են մեկ ուղևորի, ով Հայաստանի քաղաքացի է եղել: Նրան մեղադրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից լինելու և հանցանք գործելու մեջ: ՀՀ քաղաքացին իրավապահ մարմինների կողմից ավելի ուշ ազատ է արձակվել և մեկնել Մինսկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում