Life

Հայտարարվել են աշխարհում ամենաանվտանգ մեսենջերները

1 րոպեի ընթերցում

Հայտարարվել են աշխարհում ամենաանվտանգ մեսենջերները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել Է մեսենջերների պաշտպանվածության սեփական վարկանիշը: Այդ վարկանիշի տվյալները մեջբերում Է ՌԲԿ-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը ցուցակում տեղ Է գտել 11 ընկերություն՝ 16 մեսենջերներով:

Անվտանգության վարկանիշի առաջին տեղերը բաժին են ընկել Facebook Messenger-ին եւ WhatsApp-ին: Երկրորդ տեղում են iMessage-ն, Facetime-ն եւ Telegram-ը, երրորդում՝ չինական QQ-ն ու WeChat-ը:

Կազմակերպության տվյալներով՝ մեսենջերներն ընտրելու գլխավոր չափանիշը եղել Է ծառայությունում գաղտնագրման առկայությունը, որը նպատակ ունի «անձնական կյանքի ու կարծիքներ հայտնելու ազատության անձեռնմխելիությունը պաշտպանել առցանց-սպառնալիքներից», երբ գաղտնագրման համար բանալիները մնում են միայն զրուցակիցների մոտ: Ընդամենն այս գործառույթն օգտագործում են WhatsApp-ը, iMessage-ը, FaceTime-ը, Duo-ն, Line-ը եւ Viber-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում