ԱՄՆ և Հայաստանը համագործակցում են զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման շուրջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կողմից անցկացված Սահմանագծային անվտանգության և կանխարգելման դասընթացի շնորհիվ Հայաստանի սահմանապահ զորքերն ավելի լավ են վերապատրաստված՝ զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ապօրինի տեղափոխմանն ու տարածմանը հակազդելու համար: Տասնօրյա դասընթացի ծրագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև իրականացվող նախագծի ամենավերջին մասն է, որն ուղղված է մաքսանենգության դեմ Հայաստանի կարողությունների բարելավմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, հայ-վրացական սահմանին ծառայող 27 հայ սահմանապահներ մասնակցեցին հոկտեմբերի 10-21-ը անցկացված սահմանային կանխարգելման կենսունակ ռազմավարության վերաբերյալ դասընթացին, որն ընդգծեց միջգերատեսչական համագործակցության անհրաժեշտությունը: Սահմանապահներին ներկայացվեցին նոր գործիքներ, որոնք կիրառվում են անվտանգությունն ապահովելու և սահմանների մշտադիտարկմանն օժանդակելու նպատակով: Դասընթացը հիմունքային հմտություններ է տալիս հետևման, գործողությունների կառավարման, անվտանգության և ապացույցների վերահսկման ոլորտում: Դասընթացը, որ մշակվել էր սահմանային անվտանգության փորձագետների կողմից, բաղկացած էր դասախոսություններից ու գործնական վարժանքներից և եզրափակվեց մաքսանենգության՝ ամբողջ ծավալով իրականացվող խափանման վարժանքներով:

Դասընթացն անցկացվեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ)՝ Վտանգների նվազեցման համագործակցային ծրագրի ներքո իրականացվող ԶՈԶ տարածման կանխարգելման ծրագրի շրջանակներում:

Դասընթացին մասնակցող տասնյակ սահմանապահներից 12-ը կընտրվեն լրացուցիչ դասընթացներին մասնակցելու համար, որպեսզի դառնան դասավանդողներ: Դա հնարավորություն կտա Հայաստանի ղեկավարությանը տեղայնացնել դասընթացները և ապահովել, որ բոլոր հայ սահմանապահները մասնակցեն դասընթացին, որն անհրաժեշտ է գործունեության հաջողության համար:

Երևանում ԱՄՆ դեսպանությունը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալությունը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի սահմանապահ զորքերն ունեն ԶՈԶ տարածման վտանգի նվազեցմանն ուղղված համագործակցության երկար պատմություն: Սկսած 2011 թ.-ից ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը ՊՎՆԳ-ի Վտանգների նվազեցման համագործակցային ծրագրի շրջանակներում 21.3 մլն. դոլարի չափով աջակցություն է ցուցաբերել, որպեսզի Հայաստանի սահմանապահ զորքերին համապատասխան ձևով վերապատրաստի և ապահովի սարքավորումներով:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Սենեգալին մեկնարկային խաղում

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայտնի են «Փյունիկ»-ի ու «Ալաշկերտ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր