Ինովացիա

Ստեփանակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա են հաճախում շուրջ 40 դպրոցականներ

2 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա են հաճախում շուրջ 40 դպրոցականներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում սովորում են արդեն շուրջ 40 դպրոցականներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։ Լաբորատորիան գործում է անվճար հիմունքներով և բաց է ինժեներությամբ հետաքրքրվող պատանիների համար: Այստեղ դպրոցականներն ուսումնասիրում են ռոբոտաշինության և ծրագրավորման տարրական հմտություններ:

Ստեփանակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան հիմնվել է ամռանը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և Ucom ընկերության աջակցությամբ:

ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ ռոբոտաշինության խմբակներ են գործում նաև Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներում, որտեղ էլ սովորում են շուրջ 50 դպրոցականներ:

Օրեր առաջ «Արմաթ»ինժեներական լաբորատորիաները Բրազիլիայում անցկացվող WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում«Կայուն զարգացման»(Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել: Մրցանակաբաշխությունն ավանդաբար իրականացվում է ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում