Life

Ազնավուրն անկեղծացել է համերգից առաջ իր խոհերով

1 րոպեի ընթերցում

Ազնավուրն անկեղծացել է համերգից առաջ իր խոհերով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգահան, շանսոնյե Շառլ Ազնավուրն անկեղծացել է, որ ամեն անգամ բեմ բարձրանալիս մոռանում է իրեն հուզող բոլոր խնդիրների և հարցերի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բոստոնում կայանալիք համերգից առաջ Ազնավուրն անկեղծացել է ֆեսյբուքյան իր էջում:

«Բոստոնում կայանալիք համերգի օրն է, համերգ, որը երկրորդն է 18-օրյա ամերիկյան տուրում: Արդյոք ես ունեմ կասկածներ տուր գնալուց առաջ` այո, անշուշտ, արտիստները լի են կասկածներով: Ես սկսում եմ մտածել` ունե՞մ բավարար ուժ` շարունակելու և բարձունքում մնալու համար: Սակայն կասկածների և հարցերի այս ամպն անմիջապես ցրվում է, երբ բարձրանում եմ բեմ և տեսնում, որ ձեր աչքերը, ականջներն ու սրտերը բաց են ինձ համար»,- նշել է Ազնավուրը:

Ֆրանսահայ շանսոնյեն հոկտեմբերի 15-ին սկսել է իր ամերիկյան համերգների շրջագայությունը` ելույթ ունենալով Նյու Յորքում` Մեդիսոն Գարդեն թատրոնի 3 հազար հանդիսատեսի առջև: Այս ելույթին հաջորդելու էին Բոստոնի, Մոնրեալի (հոկտեմբերի 21), Մայամիի (հոկտեմբերի 25) և Հոլիվուդի (հոկտեմբերի 28) համերգները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում