Life

Ճանապարհորդները նշել են աշխարհի լավագույն օդանավակայանը

1 րոպեի ընթերցում

Ճանապարհորդները նշել են աշխարհի լավագույն օդանավակայանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sleeping in Airports մասնագիտացված պորտալը տարբեր երկրներից ճանապարհորդների շրջանում հարցում Է անցկացրել այն թեմայի շուրջ, թե, իրենց կարծիքով, որ օդանավակայանն Է լավագույնը: Արդյունքում, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղթող Է դարձել Սինգապուրի օդանավակայանը՝ Չանգին:

Զբոսաշրջիկները քվեարկել են՝ հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են՝ հանգստի գոտու հարմարավետությունը եւ թռիչքին նախորդող ընթացակարգը, սպասարկման մակարդակը, ժամանցային հաստատությունների ու հասարակական սննդի կետերի առկայությունը, անվտանգությունը, մաքրությունը եւ այլն:

Վարկանիշի երկրորդ տեղում հայտնվել Է Սեուլի (Հարավային Կորեա) մերձակա Ինչհոն օդանավակայանը: Եռյակը եզրափակում Է Տոկիոյի Հանեդա օդանավակայանը: Թայվանի Տաոյուան եւ Մյունխենի Ֆրանց Յոզեֆ Շտրաուսի անվան օդանավակայանները զբաղեցրել են ցուցակի համապատասխանաբար չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականները:

Տասնյակում նվազման կարգով տեղ են գտել Ճապոնիայի Օսակա քաղաքի Կանսայ օդանավակայանը, Վանկուվերի միջազգային օդանավակայանը, Հելսինկիի Վանտաան, Տալլինի Լենարտ Մերի անվան օդանավակամանը: Թոփ-10-ը եզրափակում Է Ցյուրիխի օդանավակայանը:

Լուսանկարը`Reuters

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում