Life

Նոբելյան կոմիտեն այդպես Էլ չկարողացավ կապվել Բոբ Դիլանի հետ. The Guardian

1 րոպեի ընթերցում

Նոբելյան կոմիտեն այդպես Էլ չկարողացավ կապվել Բոբ Դիլանի հետ. The Guardian

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոբելյան կոմիտեն վերջնականապես հրաժարվել Է ամերիկացի նշանավոր պոետ ու երաժիշտ Բոբ Դիլանի հետ հեռախոսով կապվելու փորձերից, որպեսզի նրան հայտնի գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի շնորհման մասին եւ պարզի՝ գալու Է նա արդյոք դրա հանձնման արարողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է The Guardian լոնդոնյան թերթը:

«Ներկայում մենք ոչինչ չենք ձեռնարկում»,-հրատարակությունը մեջբերել Է Շվեդական համալսարանի մշտական քարտուղար Սառա Դանիուսի խոսքը: Ընդսմին նա ասել Է, որ հեռախոսակապ Է հաստատել եւ Էլեկտրոնային փոստով համապատասխան հաղորդագրություններ Է ուղարկել այն համերգավարին, որի հետ դափնեկիրը սերտորեն համագործակցում Է, եւ որն արդեն շատ բարյացակամ պատասխաններ Է ուղարկել Նոբելյան կոմիտե:

«Ներկա պահին դա միանգամայն բավարար Է: Ես բնավ չեմ անհանգստանում, կարծում եմ նա կհայտնվի»,-նշել Է ակադեմիայի քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում