Վարուժան Ոսկանյանը շահել է լեհական գրական «Անգելուսի» բոլոր մրցանակները

3 րոպեի ընթերցում

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհական Վրոցլավ (Wrocław) քաղաքի Կապիտոլ երաժշտական թատրոնում հոկտեմբերի 15-ի շաբաթ երեկոյան տեղի ունեցավ Կենտրոնական Եվրոպայի գրական Անգելուս (ANGELUS) 11-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռումինահայ գրող, հասարակական գործիչ Վարուժան Ոսկանյանն իր «Շշուկների մատյան» վեպով շահեց այս տարվա բոլոր մրցանակները. Անգելուսի Մեծ մրցանակը, Ընթերցողների «Նատալյա Գորբանեւսկայա» մրցանակը եւ «Լավագույն թարգմանության» մրցանակը: «Շշուկների մատյան» վեպի լեհերեն թարգմանիչն է Յոաննա Կորնաշ-Վարվասը (Joanna Kornaś-Warwas), իսկ վեպը տպագրել է Չաժկովե Կլիմատե (Książkowe Klimaty) հրատարակչությունը: Մրցանակները հանձնեցին Վրոցլավի քաղաքապետ Ռաֆալ Դուտկեւիչը (Rafał Dutkiewicz) եւ Անգելուսի ժյուրիի նախագահ պրոֆ. Միկոլա Ռյաբչուկը (Mykoła Riabczuk): Հեղինակավոր այս մրցույթի վերջնագիծ էին հասել յոթ գրող` Քրիստիան Թեոդորեսկուն (Cristian Teodorescu, Ռումինիա), Մաչեյ Հենը (Maciej Hen) եւ Աննա Յանկոն (Anna Janko, Լեհաստան), Կրիստինա Սաբալիաուսկայտեն (Kristina Sabaliauskaité) եւ Ալվիդաս Շլեպիկասը (Alvydas Šlepikas, Լիտվա), եւ Վլադիմիր Նեկլիաեւը (Vladimir Nekliajev, Բելառուս): Նախապես մրցույթին հայտ էին ներկայացրել եվրոպական 21 երկրների գրողներ:

«Անգելուսը» լեհերեն թարգմանված արձակի ամենաբարձր մրցանակն է: Հաղթողն ստանում է 150.000 լեհական զլոտի եւ Էվա Ռոսանոյի (Ewa Rossano) քանդակած արձանիկ: Ընթերցողների «Նատալյա Գորբանեւսկայա» մրցանակը հիմնվել է 2013թ. ի հիշատակ ռուս դիսիդենտ գրող Նատալյա Գորբանեւսկայայի, որը «Անգելուսի» ժյուրիի նախագահն է եղել մինչեւ իր մահը` 2013թ.: Մրցանակը շնորհվում է ընթերցողների առցանց քվեարկությամբ, որի հաղթողն այս անգամ ճանաչվել է «Շշուկների մատյան» վեպը:

Ռումինիայում համարում են, որ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի արժանանալը գրական «Անգելուսի» բոլոր մրցանակներին ռումինական գրականության մեծ հաջողությունն է Լեհաստանում եւ եվրոպական մակարդակով նրա արժեքների ճանաչումը:

Դեռեւս 2015թ. ամռանը եւ աշնանը Վարշավայի Ռումինական Մշակույթի ինստիտուտը կազմակերպել էր «Շշուկների մատյան» վեպի լեհերեն հրատարակության ներկայացումը Վարշավայում եւ Կրակովում, հեղինակի մասնակցությամբ: Կրակովի հեղինակավոր Կոնրադ գրական փառատոնում Վարուժան Ոսկանյանը եղել է հատուկ հրավիրյալը:

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները